Գյուղատնտեսությունը պարզապես մասնագիտություն չէ․ այն ամենօրյա աշխատանք է, նվիրում, համբերություն և սեր հայրենի հողի նկատմամբ։
Այսօր մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով մշակում են հողը, աճեցնում բերք ու բարիք, զարգացնում անասնապահությունը, վերամշակող արդյունաբերությունն ու ապահովում մեր երկրի պարենային անվտանգությունը։
Գյուղացու աշխատանքը հաճախ սկսվում է արևածագից առաջ և ավարտվում մայրամուտից հետո։ Այն պահանջում է ուժ, գիտելիք, համառություն և հավատ վաղվա օրվա նկատմամբ։
Մաղթում ենք Հայաստանի բոլոր ֆերմերներին, գյուղատնտեսներին, գյուղմթերք արտադրողներին և ոլորտի աշխատողներին առատ բերք, բարեկեցություն, հաջողություններ ու գնահատված աշխատանք։
Թող հայոց հողը միշտ բերրի լինի, իսկ գյուղատնտեսությունը՝ զարգացող ու հզոր։
Շնորհավոր տոնը։
