Երևանում մեկնարկել է Agroexpo 2026 գյուղատնտեսական ցուցահանդեսը

Երևանում մեկնարկել է Agroexpo 2026 գյուղատնտեսական ցուցահանդեսը

Երևանում մեկնարկել է Agroexpo 2026 գյուղատնտեսական ցուցահանդեսը, որն այս տարի մեկ հարկի տակ է համախմբել ոլորտի ավելի քան 20 ընկերությունների։

Ցուցահանդեսն անցկացվում է «Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում, որը գտնվում է Մերգելյան ինստիտուտի տարածքում։

Մասնակից ընկերությունները ներկայացնում են գյուղատնտեսության տարբեր ուղղություններ՝ համակցված կերերի արտադրություն, գյուղմթերքի արտադրություն և վերամշակում, անասնաբուժական ծառայություններ, գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև ժամանակակից նորարարական լուծումներ։

Agroexpo 2026-ի նպատակն է նպաստել գյուղատնտեսական ոլորտի ընկերությունների միջև համագործակցությանը, նոր տեխնոլոգիաների և արտադրանքի ներկայացմանը, ինչպես նաև արտադրողների ու սպառողների միջև գործարար կապերի հաստատմանը։

Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ոլորտի մասնագետներին, ֆերմերներին և այցելուներին ծանոթանալու գյուղատնտեսության ժամանակակից առաջարկներին ու զարգացման նոր հնարավորություններին։

Social & newsletter

© 2026 Newskit. All Rights Reserved.Design & Development by Joomshaper