Սեպտեմբերի 8-12-ը Հայաստանի տարածքում հիմնականում առանց տեղումների եղանակ է սպասվում։
Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կանխատեսման՝ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նախ կնվազի, ապա սեպտեմբերի 10-12-ը կրկին աստիճանաբար կբարձրանա։
Երևանում նույնպես սպասվում է հիմնականում պարզ և առանց տեղումների եղանակ։
Բերքահավաքի ակտիվ շրջանում կայուն եղանակը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար։ Միևնույն ժամանակ, տեղումների բացակայությունը կարևորում է հատկապես ոռոգման ջրի արդյունավետ օգտագործումը։
Գյուղացիներին և տնտեսավարողներին խորհուրդ է տրվում հետևել եղանակային կանխատեսումների թարմացումներին և գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպել՝ հաշվի առնելով առաջիկա օրերի ջերմաստիճանային փոփոխությունները։
