Որոշումը պայմանավորված է ոլորտում առաջացած ֆինանսական և իրացման խնդիրներով։ Կառավարության տվյալներով՝ ձկան և ձկնամթերքի արտահանման դժվարությունները, շրջանառու միջոցների պակասը և արտադրության ծախսերի աճը խնդիրներ են ստեղծել տնտեսությունների համար։
Ծրագրի շրջանակում ձկնաբուծարաններին կփոխհատուցվի 2026 թվականի առաջին կիսամյակում ձեռք բերված ձկան կերի արժեքի 20 տոկոսը։ Կառավարության հաշվարկներով՝ Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 24 հազար տոննա ձուկ, որի արտադրության համար օգտագործվում է շուրջ 30 հազար տոննա կեր։
Կառավարությունը ակնկալում է, որ աջակցությունը կնպաստի արտադրության ծավալների պահպանմանը, աշխատատեղերի շարունակականությանը և ձկնաբուծության ոլորտի արտահանման ներուժի պահպանմանը։
